?

Log in

No account? Create an account

Գործ, Ազատութիւն, Հաւասարութիւն ի Քրիստո՛ս

Գիտելիքը՝ Ուժ է, Հաւատքը՝ Հզօրութիւն է

Previous Entry Share Next Entry
ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
You know...
gahovhannisyan
Ես գիտեյի, որ ժամանակին զբաղվել եմ այդ հարցով, հետո ինչ-որ բան խառնվեց ու մոռացվեց: Այսօր ես գտա այն գրքերից մեկը, որը գնել էի շատ վաղուց ինքնուսուցման նպատակով:
Սիրով ձեզ եմ ներկայացնում այս գիրքը, որը պարզապես կշարադրեմ այստեղ՝ հետագա արտատպելու հեշտ լինելու համար: Շարադրադնքը ըստ բնօրինակի է:

Այսպիսով ներկայանցում եմ

ՌԱՖԱՅԷԼ ԻՇԽԱՆԵԱՆ
ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԵՐԵՒԱՆ, "ԱՐԵՒԻԿ"
1991


ԳՄԴ 81.2Հ-9
Ի 684


Խմբագիր՝ Հ. Մեսրոպյան

Իշխանյան Ռ. Ա.
Դասական ուղղագրության կանոններ:
(Դպր. միջին և բարձր տարիքի համար) Ռաֆայել Իշխանյան: Եր.: Արևիկ 1991, 32 էջ:


Ձեռնարկում բերված են հայ դասական ուղղագրության հիմնական կանոնները: Յուրաքանչյուր բառապատկեր լուսաբանվում է մի քանի տեսանկյունից, պարզաբանվում օրինակներով:
Ձեռնարկի նպատակն է օգնել դպրոցական ընթերցողին ճիշտ կարդալ ու գրել դասական ուղղագրությամբ:


Ի 4602000000 / 707 (01) - 91

ISBN 5-8077-0503-3
(C) Ռաֆայել Իշխանյան, 1991

----------------
ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ


Ազգային պետականության վերականգման այս շրջանում, երբ վերանայվում են անցյալի սխալները, երբ անհամեմատ լայն կապեր են ստեղծվում Սփյուռքի հետ, երբ ավելի է ընդլայնվում խոսքի ու մամուլի ազատությունը, Հայաստանում այսպես թե այնպես դարձյալ շրջանառության մեջ է մտնում նաև դասական ուղղագրությունը: Վերջինիս իրավունքների վերականգնումն ու վավերացումն, ինչ խոսք, ժամանակի խնդիր է, որը պետք է իր լուծումը գտնի պետական ու գիտական մակարդակներով: Սակայն, քանի որ Հայաստանի Հանրապետության հասարակությունը, հատկապես դպրոցականները եւ ուսանողությունը, մամուլի և ամենատարբեր գրականության միջոցներով արդեն իսկ լայնորեն հաղորդակցվում են դասական ուղղագրությանը, ուստի հրատարակչությունը անհրաժեշտ համարեց հրապարակ հանել պրոֆ. Ռ. Իշխանյանի կազմած "Դասական ուղղագրության կանոններ" ուսուցարան-գրքույկը՝ նպատակ ունենալով նպաստել դասական ուղղագրությամբ տպագրված և տպագրվող գրականության առավել դյուրին ընկալմանը:


--------

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
  Ուղղագրութիւնը յիշողութիւն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաեւ ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու:
 Ստորեւ բերուած են դասական ուղղագրութեան այն հիմնական կանոնները, որոնք տաբեր են Հայաստանում եւ ԽՍՀՄ-ի հայաբնակ այլ վայրերում այժմ գործող ուղղագրութիւնից:
  Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի. 1) պէտք է յիշել բառասկզբում
յ գրուող, բայց հ արտասանուող բառերը (յատուկ, յաջող, յանցանք եւ այլն), 2) պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը (կէտ, կէս, սէր եւ այլն), 3) պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը (կարօտ, աղօթք,  մօտ եւ այլն): Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները:
  Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում:
  Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ. մի շարք բառերի գրութեան որեւէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից:
  Պէտք է նկատի ունենալ նաեւ, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հետշի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է: Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922 թ.: Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ սովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրոթիւնը:
  Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան:
  Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաեւ նրա կանոններում որոշ բարելաւումներ կատարել:

===========

Բովանդակութիւն

Հայերէնի դասական այբուբենը

ւ-ի եւ վ-ի գրութիւնը

ուվ-ի արժէքով

է տառի գրութիւնը

ոյ-ի եւ եա-ի գրութիւնը

հ թե յ

Բառավերջում յ

Բառամիջում օ


(հաջորդը՝
ՀԱՅԵՐԷՆԻ ԴԱՍԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ)

[Շնորհակալ կլինեմ եթե տառասխալների, վրիպակների դէքում անմիջապէս տեղեկացնեք ինձ]

  • 1
Շատ լաւ յիշում եմ այդ գրքոյկը: Ափսոս, որ դասական ուղղագրութեան անցնելը յնարաւոր չեղավ...

Ամեն օր, որ արտագրեմ՝ ամբողջ գրքույկը հասանելի կլինի: :)

Եթե սկաներ կա, ապա FineReaerով կարելի է արագ կարդալ որպես տեքստ...

Սկաներ կա, բայց էտ դեպքում ես չեմ սովորի: Իսկ էսպես հա՛մ կգրեմ հա՛մել կսովորեմ: :)

(Deleted comment)
Կամաց-կամաց: Շատ է կախված դրա կիրակրման պահանջարկ լինելը: Այսինքն հե՜նց մենք պետք է այն կիրառեն, որ կամաց-կամաց այն վերածնվի: Համենայն դեպս այն արգելված չէ օրենքով՝ որպես արեւմտահայերենի ուղղագրություն իր հավասարհ տեղն ունի արեւելահյերեն ուղղագրության հետ:

(Deleted comment)
Բա-դա-կոնեչնո՛ :)

Անպայման՝ մտածելակերպնել պիտի փոխվի: Բայց միեւնույն է ինչ-որ մեկը պիտի սկսի: Սկսողներ կան, պետք է նրանց միանալ:
Չեմ կարծում, որ պետական դիմում դասական ուղղագրությամբ գրելը ասյօր կընկալվի, բայց... կամաց-կամաց:
"Ճանապարհն անցնում է քայլողը" ;)

Չկայ արեւելահայերէնի ուղղագրութիւն ու արեւմտահայերէնի ուղղագրութիւն:
Կայ պարզապէս դասական կամ մաշտոցեան ուղղագրութիւն եւ սովետական, այսպէս կոչուած աբեղեանական ուղղագրութիւն:

Գիտեմ: Ես պարզապես օգտագործեցի "իրավական նորմը", որով արեւմտահայերենն ու արեւելահայերենն ունեն հավասարհ իրավական ուժ:
Լեզվի կիրարկման տեսանկյունից էստեղ շատ հետաքրքիր ճյուղավորումներ կան որն առանձին վերլուծության խնդիր է: Քանի որ ես չեմ համարում ինձ լեզվի մասնագետ, ապա ինձ չեմ վերապահի այն անել: Պարզապես կարող եմ հարցել տալ եւ սովորել մասնագետներից:
(Ի դեպ ես շատ հարցեր ունեմ այդ առումով:)

Իմ գրվածս զուտ իրավական էր: Պարզապես պատկերացնելն հեշտացնելու համար ասում եմ, որ եթե դասական ուղղագրությունով ասենք նամակ գրեք ՀՀ կառավարություն, ապա այն չի կարող դիտարկվել որպես օրենքի խաղտում՝ քանի որ այն գրված է արեւմտահայերենի ուղղագրությամբ՝ որը դասականն է: Ուրիշ բան, որ բան չեն հասկանա ու մի ախմախ պատճառով ընթացք չեն տա:

Նորից եմ կրկնում՝ խոսքը իրավական նորմի մասին էր:

Պարզ է: Ճ
Դէ ճիշտն ասած ես թեզիս նախապաշտպանութիւնը դասականով գրեցի, ասին, իրաւունք չունես, սա պետական կառոյց է ու օրէնքով պիտի ներկայ ուղղագրութեամբ լինի:
Ստիպուած փոխեցի, չհակաճառեցի, իմաստ չուներ:

Բայց որքանով նկատում եմ, շուտով փոփոխութիւն կը կատարուի:
Ի դէպ տեսե՞լ ես Յարութիւն ֆիլմը:

Հե՜նց նոր նայեցի:
Տեսնենք... ինչքան շատ մարդ սկսի կիրառել, այդքան շուտ կկատարվի փոփոխությունը: Ես նկատեցի, որ Յարութիւն ֆիլմը նոր են տեղադրել: Հետաքրքիր է տեսնել Գալուստ Սահակյանին: Եթե այդ ելույթը հին չէ, ապա՝ այո, կարելի է սպասել նորությունների: Սակայն ես վախենում եմ մեր պետության "ոռուգլուխ" մոտեցումից:

(դեռ դասականով չեմ գրում, բայց շուտով կգրեմ՝ մի քիչ հմտանալ է պետք)

Հա, հիմա էլ պետական մարմիններում աշխատանքներ շարունակւում են:
Պարզապէս հակառակ բեւեռի մարդիկ շատ խիստ են վերաբերւում հարցին ու ծանր լծակներ ունեն:

Հակառակ բեւեռի մարդկանց "մտավախությունը" հասկանալի է, մանավանդ երբ դրանք անգամ առկա ուղղագրությունից են կաղում:
Խնդիրը հեշտ լուծվող չէ, բայց լուծվող է՝ ժամանակի ընթացքում հետեւողական քայլեր անելով:

Դրա համար եմ ասում, դա երկար ճանապարհ է:
Ափոսոս, 20 տարի առաջ ծնված ոգին ննջեց անտարբերության եւ "բազմաերրորդականության" մԹնոլորտում: Եթե խրախուսվեր կամ չմոռացվեր այս միտումը, ապա 20 տարվա ընթացքում մենք շատ առաջ կգնայինք եւ լրիվ այս հարցը լուծված չլինեինք:
Բայց... պատմությունը չի սիրում "եթե-ապա"-ներին: Ցավոք սրտի այսօր խաված է հայոց լեզվի ընդհանրապես լինել-չլինելու հարցը, ո՞ւր մնաց դասական ուղղագրությունը: Սակայն, գիտատնտեսական թռիչքները լինում են հե՛նց ճգնաժամի ժամանակ: Կապրե՜նք՝ կտեսնենք:
Եւս 20-30 տարի...

Միացեք մեզ վերադառնալու Դասական ՈՒղղագրութեան

http://www.facebook.com/pages/Dasakan-uggagrutiwn/134069486616207

Re: Միացեք մեզ վերադառնալու Դասական ՈՒղղագրութեան

Շնորհակալութիւն

Սամվել

(Anonymous)
Ողջ մարդկությունը առաջացել է կապիկից, իսկ հայաստանի մտավորականությունը էշից ու միաբջիջ ամեոբայից։ Սրանք այնքան հիմար են, որ չեն հասկանում մի հասարակ բան։ Խառնակչության ու քաոսի ժամին, երբ սովը թակում է ամեն երկրորդ հայի դուռը, երբ կրթությունը դարձել է ձևական ու հաճախ անհասանելի, սրանք մի պրոբլեմ էլ են ավելացնում հայի գլխին։ Տո, այ թափթփուկներ, մարդիկ մի գրելաձև գիտեին, թողեիք էլի։ Ի՞նչ եք ձեզ դրել գերխելոքի տեղ ու մարդկանց գլխին օյին խաղում։ Դուք հասկանու՞մ եք, որ նոր կանոններ մտցնելով ժողովրդի չափահաս ու առավել գրագետ մասին դարձնում եք անգրագետ։ Տո, այ հարամ լինի ձեր զխկտած հացը, ես ո՞նց հիմա գրեմ հայերեն, որ քառասուն սխալ չանեմ կես էջի վրա։ Ո՞նց գրեմ, որ կարդացողը ինձ անգրագետ չհամարի։ Առանց այդ էլ ամեն գաղթօջախ Սփյուռքում ունի իր ուղղագրությունը, ի՞նչ եք գիր ու գրականությունն էլ քանդում։ Էն դեմոկրատական խոզանոցի կաբանները իրենց մռութներով արդեն քանդել են հայության ծառը, ի՞նչ եք միացել նրանց։

Լսի, ա՜յ տուֆտա. կարաս նոյն բանը աչքերիս նայելով ասես: Թէ գիտես «գիտական» փաստարկներ պիտի բերեմ քո բառաչանքի դիմաց: Որտե՞ղ քեզ տեսնեմ, որ բառերիդ համար հատիկ-հատիկ պատասխան տաս:

  • 1