?

Log in

No account? Create an account

Գործ, Ազատութիւն, Հաւասարութիւն ի Քրիստո՛ս

Գիտելիքը՝ Ուժ է, Հաւատքը՝ Հզօրութիւն է

Previous Entry Share Next Entry
Մենք մէկ ընկեր ունենք՝ Բանակը, իսկ մեր փրկութիւնը՝ Տէր Աստուած Յիսուս Քրիստո՛ս:
SheepKhach
gahovhannisyan
Ապրիլի 9, 2014թ.
Ղևոնդ Վարդապետ
Երուսաղեմ

(հատուած)

Վերջի քաղաքական իրադարձութիւնները՝ ինչպէս Հայաստանում, Վրաստանում և Հարաւային Կովկասում, Սիրիայում և Ուկրայինայում, այնպէս էլ Արցախի շուրջ, եւս ու եւս համոզում են մեզ, որ մենք չունենք «Ազգային գաղափարախօսութիւն», ինչպէս նաև այդ Գաղափարհախօսութեան կրողներ: Շատ է խօսւում, քննարկւում են և մեղադրւում են բազմազան մտքեր ու լուծումներ, դես ու դեն օգնութիւն ու փրկութիւն ենք փնտրում՝ ԵՄ կամ ՄՄ, կամ... Փնտրում ենք թշնամիներ և ընկերներ, չհասկանալով՝ ով ով է մեզ համար....

Բոլորը կը համաձայնուեն, որ պատմութիւնը չի փոխւում. ինչպէս և չի փոխւում կայսրութիւնների քաղաքականութիւնը: Յիշենք Մաւրիկիյ կայսրի խօսքերը հայերի մասին. «Մի համառ ու անհնազանդ ազգ է ապրում մեր մէջ և ըմբոստութիւն տարածում: Եկ հաւաքենք նրանց՝ ես մերոնց. նրանց կ'ուղարկեմ Թրակիայ, իսկ դու հաւաքի՛ր քոնը և հրամայի՛ր տանել Արևելք; Քանզի, եթէ նրանք մեռնեն՝ կը մեռնեն մեր թշնամիները, իսկ եթէ նրանք ինչոր մէկին սպանեն, ապա կը սպանեն մեր թշնամիներին: Եւ մենք կ'ապրենք խաղաղութեամբ: Մինչև այդ, այն ժամանակ ինչքան նրանք մնան իրենց երկրում, այդքան մենք հանգիստ չենք իմանայ:» կամ էլ յոյների և պարսիկների քաղաքականութիւնը, որոնք հայերի վերաբերեալ ասում էին. «Մեր երկուսի միջեւ ընկած է այս յզօր և հարուստ թագավորութիւնը. լաւ կը լինի, որ այս միջոցով թուլացնենք ու խանգարենք այս թագաւորութիւնը. նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագաւորներով, որոնց նշանակեցինք, յետոյ կ'աշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնելով և մեր ծառայութեան ենթարկել, որպէսզի մեր մէջ չկարողանան գլուխ բարձրացնել» (Փաւստոս Բիւզանդ, «Պատմութիւն Հայոց»): Ինչի՞ն բերեց այդ կայսրութիւնների քաղաքականութիւնը: 391թ. Արեւմտեան Հայաստանում բիւզանդացիք վերացրեցին Արշակիդների իշխանութիւնը, իսկ 428թ. Արեւելեան Հայաստանում գահընկալ արուեց Հայոց վերջին թաքաւորը՝ Արտաշեսը: Այսպիսով Հայոց թագաւորութիւնը ոչնչացուեց, իսկ Հայաստանը երկար ժամանակ զրկուեց պետականութիւնից:

Նոյնը կատարւում է և 21 դարում. մենք նորից կարող ենք դառնալ աշխարհաքաղաքանութեան խաղերի զոհ...


Ե՞րբ պիտի հասկանանք, որ մեր ազգի համար մէկ ԸՆԿԵՐ կայ. դա մեր ԲԱՆԱԿՆ է: Իսկ ՓՐԿՈՒԹԻՒՆԸ մեր ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Է:

Հայոց ազգը բոլոր ժամանակներում յայտնի է իր քաջ ԶԻՆՒՈՐՆԵՐՈՎ, քանզի այդ շնորհը Աստծու կողմից է մեզ տրուած: Ինքը՝ Աստուած է տեղադրել մեր մէջ այդ շնորհը:


4855